«Հանգիստ կարելի է եզրակացնել՝ այդ 100 միլիոն դոլարը լափվել է»․ Բագրատ Միկոյան
![]() Կառավարության այսօրվա՝ հունիսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 100 մլն դոլարի՝ 2020թ․ պատերազմի օրերին պետբյուջե մուտք անելու և անհետանալու թեմային։ Նա երկրորդ նախագահին կրկին անվանել է կաշառակեր։ Yerevan.Today-ը դիմել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ Փաշինյանի ելույթին արձագանքելու խնդրանքով։ ««Հայաստան» հիմնադրամից 100 միլիոն դոլարն անհետացել է բոլորի աչքի առաջ և հենց այն ժամանակ երբ դա և՛ վարչապետ էր, և՛ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Գումարն անհետացել է անննախադեպ ֆոկուսով․ մեր հայրենակիցները փոխանցնել են այն համահայկական հիմնադրամին իսկ Հիմնադրամը՝ կառավարությանը։ Եվ որևէ բաց տեղեկատվություն չկա, թե գումարը ուր է․ այնինչ Հիմադրամից ծախսված ցանկացած դրամ պետք է ներկայացվի բաց հաշվետվությամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը։ «Ի դեպ, այդ գումարին առնչվող նիստի տեսագրությունը նախագահ Քոչարյանի հարցադրմամբ և դրա «կռուտիտներով» համացանցում բաց մատչելիությամբ կա, ցանկացած ոք կարող է դիտել-համոզվել ասածիս մեջ»,- ասել է Միկոյանը՝ հավելելով․ «Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է և/կամ նստել որևէ իշխանավորի արտասահմանյան բանկային հաշվին։ Ամենօրյա ռեժիմով չաղացող և հարստացող ՔՊ-ական վերնախավը դրա վառ ապացույցն է։ Եվ ամենից նողկալին այն է, որ այդ անհետացած 100 միլիոն դոլարը մեր հայրենակիցների հավաքած գումարն էր, որը հանգանակվել էր պատերազմի ընթացքում և պետք է ուղղվեր այդ նպատակին: Վստահ եմ՝ հաջորդ իշխանությունն այս և այլ անհետացած և լափված գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն կտա մեր ժողովրդին՝ տալով դրանց նաև իրավաքրեական գնահատական և իրականում միլիոն առ միլիոն վերադարձնելով թալանվածը։ Իսկապես ձանձրալի է, երբ լսում ես մի մարդու, ով արդեն 8 տարի է իշխանության է և շարունակում է դեղին մամուլին բնորոշ ոճով բամբասել»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
