Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

««Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան»-ը որոշել են առաջին ընդդիմադիրի թագը վերցնելու գործընթաց սկսել»․ Լիլիթ Մինասյան

222
Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 13:18
««Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան»-ը որոշել են առաջին ընդդիմադիրի թագը վերցնելու գործընթաց սկսել»․ Լիլիթ Մինասյան

«Ես կարծում եմ, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները որոշել են արևի տակ իրենց տեղը զբաղեցնելու, առաջին ընդդիմադիրի թագը վերցնելու գործընթաց սկսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։ Նրա կարծիքով՝ իմպիչմենտի գործընթացը իրականում ընդդիմադիրներին իրար մեղադրելու համար է, որպեսզի հետագայում կարողանան ինչ-որ դիվիդենտ ստանան։ «Այս գործընթացը կապ չունի ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու հետ։ Քանի որ նրանք չունեն երկու անկախ պատգամավորների ստորագրությունը, 28+6 ստորագրույթւոններով չի կարող նրանց ընտրած թեկնածուն գալ ԱԺ»,- ընդգծեց պատգամավորը։

Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը