«Ինձ մի քիչ էլ փչացած հեռախոս եմ զգում»․ Տիգրան Ավինյան
![]() «Իմ կարծիքով համայնքների հարկերից մասհանումներն ուղղակի այլընտրանք չունեն, համայնքներն իրենց խնդիրներն ավելի լավ գիտեն, որոնց լուծման համար ռեսուրս է պետք»,- այսօր ԱԺ-ում Բյուջե-2024-ի նախնական քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ֆինանսները չպետք է գերկենտրոնացված լինեն և որ Երևան քաղաքին պետբյուջեից քիչ է գումար հատկացվում․ «Երրորդ տարին է բարձրաձայնում եմ, ինձ մի քիչ էլ փչացած հեռախոս եմ զգում այս հարցում։ Սա իմ օրակարգային կարևոր հարցերից է լինելու։ Բացեք և տեսեք Թբիլիսիի ու Երևանի բյուջեների տարբերությունը, Թբիլիսիինը համեմատած ինչքան շատ է և Երևանինը ինչքան՝ քիչ։ Սա Վրաստանի բոլոր քաղաքների դեպքում է այդպես, որտեղ ստանում են մասհանումներ իրենց առաջնային խնդիրները լուծելու համար։ Օրենքի փոփոխություն է պետք, որին հաստատ դեմ է լինելու ֆինանսների նախարարությունը։ Ժառանգաբար ընկալել ենք, որ ֆինանսների նախարարությունը պետք է ընդդիմանա։ Ինչո՞ւ պետք է ընդդիմանա, չեմ հասկանում, երբ քո աչքի առաջ օրինակները կան։ Երկիրն այդպես է շենանում։ Երկիրդ ամեն բակով ու փողոցով է շենանում, երբ գերկենտրոնացնում ես ֆինանսը, ունենում ես անարդյունավետ կառավարում»,- ասաց Ավինյանը։ |
«Լևոն Քոչարյանին և Իշխան Սաղաթելյանին ասեք՝ վերադառնան դահլիճ, իրենց բան չի լինի այստեղ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2011:48«Թեհրանը քննարկում է գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները»․ Իրանի ԱԳՆ
5811:40«Մինչ օրս ապօրինի գործընթացներով ինչ խլել եք՝ փոխանցել եք այլ մասնավորի»․ Էդմոն Մարուքյան
4511:30«Շարքային քաղաքացու մոտ հարց է առաջնում՝ դուք ադեկվա՞տ եք»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
4511:18«Առաջին բանը, որ պիտի ազգայնացվի մեր երկրում ՀՀ կառավարությունն է». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4711:06«Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը բարդ ընտրության առաջ է կանգնած»․ Սուրեն Սարգսյան
6011:00