Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Խոսակցությունները ճիշտ են». Նժդեհ Իսկանդարյանը՝ Արցախի պետնախարար նշանակվելու մասին

198
Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 11:54
«Խոսակցությունները ճիշտ են». Նժդեհ Իսկանդարյանը՝ Արցախի պետնախարար նշանակվելու մասին

«Արցախցիների մոտ ներքին խոսակցություններ կան, որ Արցախի պետնախարարի պաշտոն է առաջարկվել ձեզ կամ արդեն նշանակվել եք»,- Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ասուլիսի ժամանակ, դիմելով խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանին, հարցրեց լրագրողը: «Ճիշտ են այդ խոսակցությունները: Թե ինչու եմ համաձայնել, ասեմ՝ չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին ու ստանալով առաջարկ՝ ինքս լքել այդ շարքերը: Իմ կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին»,- ասաց Իսկանդարյանը:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը