Փոխքաղաքապետ Փամբուխչյանի ավտոմեքենայի «առեղծվածը» և ունեցվածքը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է պաշտոնի 2023թ. հոկտեմբերի 26-ին։ Օրինակ՝ հայտարարատու տարում ներկայացված տրանսպորտային միջոցների ցանկում տարեսկզբին առկա է Ford մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2008 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այս մեքենան տարվա ընթացքում կարծես «անհետացել» է, քանի որ օտարված գույքերի ցանկում այն չկա, իսկ տարեվերջին պարզապես առկա չէ։ Հարցական է, թե մեքենան ուր է անհետացել։ Փամբուխչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 29 մլն 500 հազար դրամ և 8 հազար 800 եվրո։ Փոխքաղաքապետը հայտարարագրել է նաև էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ՝ 15,000 FTN: Փամբուխչյանը հայտարարագրել է 13 հազար 650 ԱՄՆ դոլար և 3 մլն 500 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 40 հազար դրամ, որից 20 մլն 359 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 2 մլն 680 հազար դրամ եկամուտը Փամբուխչյանը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 980 հազար դրամ, որից 26 մլն 980 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Փամբուխչյանը Երևան քաղաքի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է, նաև ՔՊ կուսակցության վարչության անդամ։ Արմեն Փամբուխչյանի տարեկան եկամուտները, համեմատելով 2019 թվականի տարեկան հայտարարագրին, նկատելի է, որ պաշտոնյայի ֆինանսական միջոցները բավականին բարելավվել են։ Որպես ԱԺ պատգամավոր՝ Փամբուխչյանը տարեկան վաստակել է բավականին համեստ՝ 9 մլն 299 հազար դրամ, փոխքաղաքապետ եղած ժամանակ այս գումարը գրեթե կրկնապատկվել է: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Եպիսկոպոս Ժամկոչյանին է վերագրվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ստվերային աջակցությունը»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
123Երեկ, 23:12Հայ-իրանական սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում
158Երեկ, 20:58«Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
159Երեկ, 20:13«Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում․ այսօր բանտում է Մայր Աթոռի ամենամեծ բարերարներից մեկը»․ Միքայել Մինասյան
186Երեկ, 19:42«Իրանի միջուկային օբյեկտների վթարի դեպքում ՀՀ-ի համար կարող են ռիսկեր լինել». Ծաղիկ Վարդանյան
153Երեկ, 17:48«Իրանի Բուշեր քաղաքում, որտեղ գտնվում է ատոմակայանը, պայթյուններ են տեղի ունեցել»․ Nour News (տեսանյութ)
261Երեկ, 16:26