«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր կապիտուլյացիա»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ծրագրերը հասկանալու համար պետք է նրան ուշադիր լսել, «նիկոլերենից» ասածներն ուղիղ հակառակը թարգմանել։ Երբ գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», նպատակը Արցախը հանձնելն էր, երբ ասում էր բոլոր արագաչափերը փակելու են, նպատակը դրանց թիվն ավելացնելն էր, ասում էր, որ թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ետ է բերելու, ոչ մի մուկ, ձուկ չի պլստալու, սակայն նախկին թալանչիներից գրեթե բոլորին (ոչ նրանց սիրուն աչքերի համար) բարեհաջող փախցրին Հայաստանից։ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, թե անցնելու ենք դժոխքի միջով, դա նշանակում է, որ նա Հայաստանը դժոխք է դարձնելու ու դարձնում է։ Եթե ընդդիմադիր համարվողները իսկապես ուզում են հաղթել նրա իշխանությանը, պետք է տարբերվեն նրանից, առաջին հերթին հանրության հետ խոսքով ու գործով անկեղծ լինեն։ Նման անկեղծություն հիմնական դերակատարների մոտ մինչև հիմա չեմ տեսել։ Եթե ուզում են Նիկոլ Փաշինյանին հաղթել, պետք է նրանից ավելի վճռական լինեն։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր կապիտուլյացիա, որը կլինի խաղաղության համաձայնագիր կոչված փաստաթղթի կամ նոր, փոքր, սակայն շատ կորստաբեր պատերազմի միջոցով»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«ՀՀ-ի հարևանությամբ ընթացող պատերազմն ավելի վտանգավոր է դառնում»․ Արմեն Պետրոսյան
10103:06«Եթե Իրանը թուլանա, հնարավոր է Ադրբեջանը տարածք տրամադրի Իսրայելին, և երկրորդ ճակատն այնտեղից լինի»․ Փույա Հուսեյնի (տեսանյութ)
10702:32«Արդյո՞ք Էրդողանն ունի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ռեալ ցանկություն»․ Գոռ Աբրահամյան
11302:01«Ա՛յ կեղծարար, ամոթ ունեցիր ու այս թեմայից հեռու մնա՛». Գագիկ Համբարյան
12501:30«Մենք շատ մոտ ենք մեր նպատակներին հասնելուն». Նեթանյահու
12301:01«Գծված սցենարները չեն աշխատում․ Իսրայելում չէին սպասում, որ Իրանն այդպիսի հրթիռներ ունի»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
15500:46