«ՀԱԵ հավատավոր ժողովուրդը պետք է ընտրի նոր հոգևոր առաջնորդ». Վահագն Ալեքսանյան
![]() «Երբ որ մարդուն ուղիղ հարց ես տալիս և այդ ուղիղ հարցին ինչ ասես հնչում է, բացի բուն այո, կամ ոչ պատասխանից, դա նշանակում է, որ այդ հարցի պատասխանը մաքսիմալ տհաճ է պատասխանողի համար, որ ինքը չի ուզում հնչեցնել ու հետևաբար բացահայտվել է, որ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը»,- «Հանրային»-ի եթերում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Նա շեշտեց, որ պետք է ձևավորվի հայ առաքելական եկեղեցու հավատավորների կողմից ինչ-որ հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, որը կազատի հայ առաքելական եկեղեցու վեհարանը ուխտադրժությունից և սրբապղծությունից: «Պետք է ընտրվի նոր հոգևոր առաջնորդ, որը կհամապատասխանի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արժեքներին: Դա պետք է անի ՀԱԵ հավատավոր ժողովուրդը՝ սիրով և առանց բռնության: Չեմ կարող բացառել, որ ՀՀ վարչապետն էլ, որպես ՀԱԵ հավատավոր հետևորդ, կաջակցի կամ ինչ-որ ձևաչափով կմասնակցի այդ պրոցեսին»,- ընդգծեց Ալեքսանայնը: Իսկ, թե «ինչո՞ւ Վեհափառի կուսակրոնության հարցը ծագեց հիմա» հարցին ի պատասխան, Ալեքսանյանն ասաց. «Երբ էլ լիներ՝ նույն հարցը հնչելու էր, դրանից հարցի լեգիտիմությունը բնավ չի նվազում»:
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
