«Նարեկ Մալյանը թող փողոցում պայքարի, տեսնեմ՝ քանի՞ մարդ է բերելու»․ Արթուր Խաչատրյան
![]() «Իշխանափոխությունն առանց դրսի ճնշման հնարավոր չէ, փողոցային ճնշման գեներատորները միշտ եղել ենք մենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր կան մարդիկ, ովքեր ուզում են «առաջին ջութակի» դեր ստանձնել։ Նրա խոսքը վերաբերում էր հասարակական գործիչ Նարեկ Մալյանին: Արձագանքելով վերջինիս կողմից ընդդիմությանը հասցեագրվող քննադատություններին՝ Խաչատրյանն ասաց․ «Ինքն է նախաձեռնել իմփիչմենթը, թող իմփիչմենթի զանգն էլ ինքը խփի։ Մենք ասում ենք 28 պատգամավոր կա»։ Դիտարկմանը, թե Մալյանը պատգամավոր չէ, գործընթացը ինքը չի կարող սկսել, Խաչատրյանն ասաց․ «Բա ինքը ի՞նչ կարող է անել, փողոցային պայքա՞ր, դե թող գնա փողոցում պայքարի, տեսնենք՝ քանի՞ հոգի է բերելու․․․թող իմփիչմենթի պրոցեսը սկսեն, մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք»։ Նա նաև հայտնեց, որ երբեք չեն ասել, թե միակ ընդունելի գործիքը ընտրություններն են, իրենք ասել են՝ բոլոր հնարավոր միջոցները՝ ընտրություններ և փողոցային պայքար։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
