Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ.

«Նիկոլ Փաշինյանը հոգևոր մղումներով չի առաջնորդվում, այլ՝ ֆինանսական նկատառումներով»․ Վարդան Բալյան

133
Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ., 17:18
«Նիկոլ Փաշինյանը հոգևոր մղումներով չի առաջնորդվում, այլ՝ ֆինանսական նկատառումներով»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1926 թվականին Հայաստանի բոլշևիկյան իշխանությունը սկսեց բռնի ուժով խլել եկեղեցական շենքերն ու դրանք փոխանցել «նոր եկեղեցու»՝ կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներին: Գյուղսովետները համատարած հայտարարում էին, թե բոլոր նրանք, ովքեր կկանգնեն Առաքելական եկեղեցու կողքին, կզրկվեն հողից: Ժողովրդի արձագանքը սպասեցնել չտվեց՝ եկեղեցի այցելող հավատացյալների քանակը բազմապատիկ ավելացավ: Կառավարությունն իր հերթին հատուկ դեկրետ ընդունեց, համաձայն որի բոլոր եկեղեցիները համարվում էին պետական սեփականություն, և եթե որևէ կրոնական համայնք, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցին, ցանկանում էր եկեղեցի ունենալ, ապա պետք է վարձակալեր եկեղեցական շինությունը: Զուգահեռաբար սկսվեցին հոգևորականների զանգվածային ձերբակալություններ, աքսորներ...
Նիկոլ Փաշինյանի խոստումը կամ կոչը եկեղեցին ժողովրդին վերադարձնելու մասին շատ նման իր գաղափարական հայրերի վարքագծին: Այդուհանդերձ, կարծում եմ, Հայաստանի արդեն բացահայտված «վերջին բոլշևիկը» ամենևին հոգևոր մղումներով չի առաջնորդվում, այլ միանգամայն իրական ֆինանսական նկատառումներով: Փող, փող, փող՝ վարկերը սպասարկելը դառնում է համարյա անհնար, երկրի տնային տնտեսությունների ներքին պարտքի չափը բազմակի ավելացել է ու հասել վտանգավոր չափերի, դեֆոլտի սպառնալիքն ավելի քան իրական է: Վերջին տվյալներով ՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 54,000-ն է լրացրել եկամուտների հաշվառման հայտարարագիր...Փաշինյանը առավել քան լավ է հասկանում իրավիճակի լրջությունը, ինչի վկայություններից է նրա՝ չկա հարկ, չկա պետություն հայտարարությունը՝ մեկ ճշգրտումով՝ չկա հարկ, չկա իշխանություն: Գործող իշխանության հարկային քաղաքականությանը հակադրվելը, հարկահավաքության բոյկոտը սրանցից ազատվելու ամենաիրական ու ամենակարճ ճանապարհն է: Քաղաքացիների մեծամասնությունը, կարծես, արդեն կողմնորոշվել են, թիրախում նաև այդ պատճառով հիմա եկեղեցին է, կդիմանա արդյո՞ք»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան