«Հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ լոբբիստական աշխատանքը պետք է շարունակվի»․ Մարիամ Խալոյան
![]() «Հայաստանը ո՛չ Թրամփի, ո՛չ էլ Բայդենի փրկությանը չպետք է սպասի, դա չի լինելու․ Հայաստանը պետք է այնպես ներկայանա, որ շահ լինի»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ամերիկահայ լոբբիստ, Ամերիկայի հայկական համագումարի քոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն կարող է Թրամփի վարչակազմին հետաքրքրել, օրինակ, առաջին քրիստոնյա երկիր լինելով։ Անդրադառնալով Ադրբեջանում հայ ռազմագերիների առկայության հանգամանքին և դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե այս հարցով աշխատանքներ են տանում, իսկ ընդդիմությունը նրանց մեղադրում է գերեվարվածներին բախտի խմահաճույքին թողնելու համար, և մեծ հաշվով, ձևավորված չէ միջազգային օրակարգ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով, մինչդեռ ԱՄՆ-ն կարող է իմպերատիվ կերպով հասնել ռազմագերիների ազատ արձակմանը, Խալոյանն ընդգծեց․ «Ամերիկայի հայկական համագումարի համար ամենակարևորը ՀՀ սահմանների պաշտպանությունն է, իսկ երկրորդը՝ գերեվարված անձանց ազատագրման միջոցներ գտնելը»։ Նրա հավաստմամբ՝ որպես Վաշինգթոնում գործող կառույց, Համագումարն աշխատում է Քոնգրեսի հետ, որպեսզի կարողանա Սպիտակ տանը համոզել՝ ավելի կտրուկ գործողությունների գնալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցում։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
