«Մի՛ քաղեք ծաղիկներ». «Զանգեզուր կենսոլորտային համալիր»
![]() Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված՝ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը հրապարակել է կոչ արշավականներին՝ խնդրելով բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից։ «Բնության յուրաքանչյուր տարր կարևոր է։ Էկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։ Օրինակ՝ Ծաղիկները սննդի աղբյուր են որոշ միջատների համար, Միջատներն էլ՝ թռչունների, մանր գիշատիչների և սողունների, Իսկ նրանք՝ խոշոր գիշատիչների։ Այս շղթայի խզումը կարող է ունենալ անուղղելի հետևանքներ ինչպես բնության, այնպես էլ մարդու կենսամակարդակի վրա։ Խնդրում ենք լինել պատասխանատու և հոգատար։ Մի՛ քաղեք ծաղիկներ։ Մի՛ խախտեք կենդանի արարածների բնակավայրերը։ Մաքուր, առողջ և կայուն բնություն ունենալու գրավականը՝ նրա բնական անխաթարությունն է։ Եկեք միասին պահպանենք մեր բնության հրաշալիքներն ու դրանք անխաթար փոխանցենք նաև ապագա սերունդներին»,-ասված է կոչ-հորդորում։ Շնորհակալություն համագործակցության և բնության հանդեպ ձեր հոգատար վերաբերմունքի համար»,- հորդորում է ՊՈԱԿ-ը։ Աղբյուրը` «Զանգեզուր կենսոլորտային համալիր» |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
24116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19714.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
20113.10.2026, 19:48
