«Խոշոր տնտեսվարողները մեծ թվով մեքենաներ են բերել, պայմանագիր կնքել Յանդեքսի հետ, որի հետևանքով մնացածները տուժում են»․ Գեղամ Նազարյան
![]() ««Յանդեքսի» չամիչը նրանում էր, որ անհատը կարողանում էր պայմանագիր կնքել ու պահել իր ընտանիքը։ Վերջին շրջանում հայտնվել են խոշոր տնտեսվարողներ, որոնք ներկրել են մեծ թվով մեքենաներ, պայմանագրեր կնքել «Յանդեքսի» հետ, որի հետևանքով, այն մարդը, ով իր համար ներդրում էր արել, ձեռք բերել մեքենա, հայտնվել է վատ պայմաններում։ Տուժողների պաշտպանն ո՞վ պետք է լինի»,- դիմելով ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ հարց բարձրացրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Պաշտպան կա, եթե խախտում կա։ Խնդիրը մի փոքր այլ է։ Հարցը սա է․ մարդը գնել է մեքենա, ինքը էլի շարունակում է աշխատել․ ի՞նչ են ասում, ասում են՝ ես որ բիզնես դասով եմ քշել, հիմա քանի որ կա էլեկտրո դաս, ոչ թե Յանդեքսն ա ուղարկում, այլ մարդկանց մեծ մասն ուզում է էլեկտրո դասի ավտո կանչի, որը գնով մի փոքր էժան է ու թազա։ Սա է խնդիրը։ Շատ մեծ լուծում էլ չկա»,- ասաց ՄՊՀ նախագահը։ Պատգամավորը հակադարձեց․ «Փաստն այն է, որ բերել են մեծ քանակությամբ մեքենա, պայմանագիր կնքել, իսկ մնացածները տուժում են»։ |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
