«Ասելու ենք՝ ի՞նչ է մի անկլավը, էդ էլ տանք, մենակ թե իշխանափոխություն լինի՞․ ես համաձայն չեմ այդ տեսակետին»․ Սերժ Սարգսյան
![]() «Ես չեմ կարող ենթադրել, թե ինչու Հայաստանի կառավարիչները չեն արձագանքում Ալիևի պահանջներին, մի բան կարող եմ ենթադրել՝ չեն արձագանքում, որպեսզի մեղմեն երևի հարևան երկրի նախագահի զայրույթը, կամ դուր գան, որպեսզի նա ինչ-որ բարի գործեր անի իրենց համար։ Չգիտեմ՝ ինչ գործեր, երևի ուզում են ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունը տեղյակ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ի՞նչ եք կարծում, ավելի շատ հավանակա՞ն է, թե հավանական չի, որ տեսանելի ապագայում, այսինքն՝ ամիսների ընթացքում այս կառավարիչները կստորագրեն իրենց ասած խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ՝ ավելի հավանական է, որ կանեն։ Իսկ մենք գիտե՞նք ինչ է այդ համաձայնագրում գրած, չգիտենք որևէ մեկս։ Իսկ հավանականությունը շա՞տ է, թե՞ քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասականը ավելի շատ կլինի, քան դրականը։ Հավանական է, չէ՞։ Եթե այդպես է, Էդ ստորագրելուց հետո նույնիսկ եթե լինեն ընտրություններ և ընդդիմությունը հաղթի, կարողանալո՞ւ է շատ հեշտ ճանապարհով էդ համաձայնագիրը ի չիք դարձնել։ Բա դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելո՞ւ, որ մի տարի անգործության մատնվեցինք, մենակ քննադատեցինք սրանց․․․ Հավանական է, չէ՞, որ մեկ-երկու-երեք ամիս հետո Հայաստանից էլի ինչ-որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ու ընդդիմությունը հաղթեց, մենք կարողանալո՞ւ ենք դա վերադարձնել․․․ Բա ի՞նչ ենք անելու, ասելու ենք՝ դե ոչինչ, Ղարաբաղը հանձնեցինք, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ի՞նչ է մի հատ անկլավը, էդ էլ տանք, պրծնենք էլի, մենակ թե իշխանափոխություն լինի՞։ Ես համաձայն չեմ այդ տեսակետին։ Մեր հիմնավորումները դրանք են, որ մենք ասում ենք՝ փորձենք իմպիչմենթ։ Եթե չստացվի, թող չստացվի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
