Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքի երթևեկությունը կմեկնարկի հունիսի 14-ից
![]() «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։ Գնացքը կգործի օրը մեջ՝ զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին՝ Բաթումիից։ Երթուղին կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը։ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է․ «Երևան-Բաթումի-Երևան ուղղությունը մնում է պահանջված թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։ Ամառային սեզոնը ուղևորահոսքի տեսանկյունից ամենաակտիվ շրջանն է, և մենք վրացի գործընկերների հետ համատեղ ներդնում ենք բոլոր ջանքերը՝ ապահովելու անվտանգ, հարմարավետ և որակյալ սպասարկում։ Բացի այդ, ամառային ամիսներին կգործի նաև Երևան-Սևան-Շորժա ուղղությամբ էլեկտրագնացք, որը նույնպես մշտապես պահանջված է»։ Հանդիպմանը մասնակցել են նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, ովքեր պատասխանատու են սահմանային անցակետերով քաղաքացիների մուտքի և ելքի վերահսկման գործընթացի համար։ Քննարկվել են սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, որոնք կդյուրացնեն սահմանահատումը երկաթուղային տրանսպորտով։ Քննարկվել է նաև ՀԿԵ շարժակազմի հիման վրա զբոսաշրջային գնացքի գործարկման նախագծի հարց՝ չեխական «Gepard Express» ընկերության նախաձեռնությամբ, որը նախատեսում է գործարկել զբոսաշրջային գնացք՝ 3 օր Հայաստանով և 6 օր Վրաստանով, հիմնականում՝ եվրոպացի զբոսաշրջիկների համար։ Երևան-Բաթումի-Երևան միջագային գնացքն իր կազմում կունենա ժամանակակից վագոններ՝ երեք դասի՝ պլացկարտ, կուպե և ՍՎ։ Ճանապարհի տևողությունը կկազմի մոտ 16 ժամ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի գլխավոր երկաթուղային կայարաններում, ինչպես նաև առցանց՝ www.railway.am կայքի միջոցով։ |

«Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գները 250 հազարից մինչև 8 միլիոնի միջակայքում են»․ Ռուսլան Մարանդյան (տեսանյութ)
26728.07.2026, 13:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
17821.07.2026, 19:48
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում
21220.07.2026, 21:54
Երևանում վարորդը երթևեկում է հանդիպակացով (տեսանյութ)
24120.07.2026, 02:12
«Վերաքննիչ Վարչական դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր». Վահե Գրիգորյան
32016.07.2026, 22:24
Հուլիսի 17-ին ժամը 21:00-ից Տիգրան Պետրոսյան փողոցում մեքենա չպետք է կայանել
22516.07.2026, 20:12
