Հոգեկան խնդիրներ, հետապնդվելու կպչուն մտքեր, սադրիչ բնավորություն. տնօրենները` Ռոզա Դավթյանի մասին
![]() Այն դպրոցների տնօրենները, որտեղ ժամանակին աշխատել ու հեռացվել է սկանդալային ուսուցչուհի Ռոզա Դավթյանը, «Տրիբուն»-ի տեսախցիկների առջև հաստատում են՝ ուսուցչուհին միշտ եղել է խնդրահարույց, ցանկացած մարդու՝ հունից հանող, սադրող: Նա առանց պատշաճ իրազեկման չի ներկայացել դասերին, ամեն դասամիջոցի պարզաբանումներ է պահանջել տնօրեններից՝ հաջորդ ժամից խլելով 10-15 րոպե: Նա նաև հոգեկան խնդիրներ է ունեցել: Արցախցիների հանդեպ էլ պարբերաբար արտահայտվել է բացասաբար՝ նշելով, որ իրեն չեն աջակցում այնքան, որքան արցախցիներին: Մերձավանի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հարությունյանն էլ պատմել է, որ Ռոզա Դավթյանն անընդհատ բոլորին մեղադրում էր իրեն հետապնդելու, իր դեմ գործելու մեջ: «Ինչպե՞ս կարող էինք մենք նրան հետապնդել, եթե երկար ժամանակ չենք ունեցել պատմության ուսուցիչ և ուրախացել էինք, որ վերջապես կա մեկն, ով դպրոցում պատմություն կդասավանդի: Պարզապես Դավթյանին միշտ թվում է, թե իրեն հետապնդողներ կան: |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
