«Ադրբեջանում բռնության սպառնալիքներ ստացող այս կին լրագրողն անգամ չի կարող ԵՄ-ից աջակցություն ստանալ». Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանցի կին լրագրող Ուլվիա Ալին, ով օրեր առաջ բերման է ենթարկվել իր լրագրողական գործունեությունն իրականացնելու համար, նամակ է գրել Բաքվի բանտից, խնդրել իր ընկերներին հանրայնացնել դա ու պատմել, թե ինչպես է մեկ օրվա մեջ ադրբեջանցի ոստիկաններից ստացել բռնաբարության վերաբերյալ երկու սպառնալիք, եթե շարունակի հրաժարվել տրամադրել իր հեռախոսի գաղտնաբառերը։ Նա պատմում է, որ իրեն բռնել են «Meydan TV» լրատվամիջոցի գործի առնչությամբ, այն պարագայում, երբ ինքը երբեք այդտեղ չի աշխատել, այլ աշխատել է «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցի համար։ Պատմել է, թե ինչպես են բոլոր ձերբակալված լրագրողների տանը ոստիկանները «հանկարծակի» թմրանյութ կամ կանխիկ գումար հայտնաբերում։ Ասում է, որ ինքը ծեծի է ենթարկվել, հարվածներ է ստացել գլխին, նաև առանձնահատուկ թիրախավորվել է որպես կին։ Մեզ բոլորիս հայտնի է, որ Ադրբեջանը բռնապետական պետություն է, բայց ես կարևոր եմ համարում շեշտել, որ այդ պետության քաղաքական ղեկավարությունն առանձնահատուկ դաժան ու անհանդուրժող է դարձել 2020 թվականից հետո, երբ շատ ընդդիմադիրներ մեծագույն ուրախությամբ աջակցեցին Ալիևի ագրեսիային՝ ընդդեմ հայերի ու Արցախի։ Ադրբեջանում այդպես էլ չհասկացան՝ ժողովրդավար լինելու միակ հնարավորությունը Արցախի հարցի խաղաղ ու փոխզիջումային տարբերակով կարգավորումն էր, ինչը Ալիևն իր որդեգրած քաղաքականությամբ բացառեց։ Իսկ հիմա բռնաբարության սպառնալիքներ ստացող այս կին լրագրողը անգամ չի կարող ԵՄ-ից կամ ժողովորդավարության ջատագով ներկայացող այլ կողմերից աջակցություն ստանալ, չէ՞ որ Ադրբեջանն ու նրա ղեկավար Ալիևը ԵՄ-ի «հուսալի գործընկերն են»»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«ՀՀ-ի հարևանությամբ ընթացող պատերազմն ավելի վտանգավոր է դառնում»․ Արմեն Պետրոսյան
10103:06«Եթե Իրանը թուլանա, հնարավոր է Ադրբեջանը տարածք տրամադրի Իսրայելին, և երկրորդ ճակատն այնտեղից լինի»․ Փույա Հուսեյնի (տեսանյութ)
10702:32«Արդյո՞ք Էրդողանն ունի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ռեալ ցանկություն»․ Գոռ Աբրահամյան
11302:01«Ա՛յ կեղծարար, ամոթ ունեցիր ու այս թեմայից հեռու մնա՛». Գագիկ Համբարյան
12501:30«Մենք շատ մոտ ենք մեր նպատակներին հասնելուն». Նեթանյահու
12301:01«Գծված սցենարները չեն աշխատում․ Իսրայելում չէին սպասում, որ Իրանն այդպիսի հրթիռներ ունի»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
15500:46