«Մակրոնը գուցե վարչապետի հետ գրկախառնվի, բայց դրանով ամեն ինչ ավարտվում է»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Մտածել, թե եվրոպացիները ՀՀ-ում կարող են անվտանգային որևէ հարց լուծել, միամտություն է»,- հարցազրույցի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով անվտանգային հարցերին․ «Մակրոնն ինչ- որ մի սիրուն հայտարարություն կանի, կուրախանան, միգուցե ՀՀ վարչապետի հետ մի հատ կգրկախառնվի, ինքը սիրում է գրկախառնվել, և դրանով ամեն ինչ ավարտվելու է։ Երեք պետություն կա, որոնք այս տարածաշրջանում կարող են դերակատար լինել՝ Ռուսաստան, Իրան և Թուրքիա»,- ասաց Քոչարյանը՝ հարց ուղղելով․ «Ո՞ր երկիրն է մեզ համար ավելի հոգեհարազատ, ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ։ Ո՞ր պետությունն է մշակութային առումով մեզ ավելի մոտ․․․դա Ռուսաստանն է»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է կարգավորել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։ «Եվրոպայի վերաբերյալ այս վերջին քննարկումներն ուղղակի անիմաստ են։ Հա, սիրուն թեմա է, բայց այդ թեմային հենց եվրոպացիք չեն արձագանքում։ Այսօրվա վիճակում կա մի նպատակ՝ Ռուսաստանին վատություն անել Ուկրաինայի միջոցով, Հայաստանի միջոցով կամ գտնել այլ երկիր և նրա միջոցով փորձել վատություն անել։ Սա ռազմավարություն չէ, սա ուրիշի ձեռքում գործիք հանդիսանալ է։ Սա՞ ենք ուզում։ Կարո՞ղ եք ասել՝ այսօր Հայաստանն արտաքին մասով ինչ քաղաքականություն է վարում, փորձում եմ հասկանալ ու չեմ հասկանում։ Սա քաղաքականություն չէ, խայտառակություն է, որը ծանր հետևանքների է բերում։ Ի միջի այլոց, սրա պատճառով է, որ մենք այն աջակցությունը, որ սպասում էինք, չստացանք այդ անիմաստ խաղերի պատճառով»,- ասաց Քոչարյանը։ |
«Կա՛ իրական, տեսանելի և շոշափելի հնարավորություն իշխանափոխության». Արա Պողոսյան
6605:06«Ի՞նչ է թաքցնում Կենտրոնական բանկը հունիսի 10-ի հայտարարության հետևում». Մհեր Կարագոզյան
10104:18«Նիկոլ Փաշինյանի լիակատար «մերկացումին» կհաջորդի նրա հեռացումը»․ Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
10801:24«Արցախի բռնազավթված տարածքներում Ադրբեջանի կողմից կառուցված երեք օդանավակայանները պլացդարմ են». Վիտալի Մանգասարյան
11501:12«Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդներն ազատ արձակվեցին»․ Արսեն Բաբայան
12900:12«Ընտրությունների կեղծման կնքահայրը երեսպաշտության մաստեր կլաս է արել»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
9900:00