«Կուսակցականներն ու պետական պաշտոնյաները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում»․ Ժաննա Անդրեասյան
![]() «Ունենք շատ լուրջ և համակարգային խնդիրներ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում»,-այսօր Կառավարության նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շարունակելով․ «Բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից՝ ձևափոխվելով միայն դասախոսությունների վրա հիմնված գործընթացի, հաճախ՝ որակի և մրցունակության էական թերացումներով։ 2005 թվականից մինչև հիմա փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին, և չեն դրվել միջազգային արդի պայմաններին համապատասխանող մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքեր, ինչի հետևանքով չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը, և փոխարենը գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում իբրև կրթության մաս, այլ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման՝ սովետական համակարգից ժառանգած երկաստիճանությունը»,- ասաց նախարարը։ Նա հայտնեց, որ մշակվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր, որոնց շրջանակում առաջարկվում է կրթության մատուցումն ապահովել լիցենզավորման և հավատարմագրման միջոցով: Կներդրվի նաև ոլորտի կառավարման թվային միջավայր, ուսանողների կրթաթոշակների բազմամակարդակ մոտեցում: Կկարգավորվի նաև համալսարանների ինկուբատորների ստեղծման ոլորտը: Կվերանայվեն գիտության կազմակերպման սկզբունքները, և գիտական կազմակերպությունները կգործեն խոշորացված հետազոտական համալսարանների համակարգի կառուցվածքում: «Բուհական համակարգը քաղաքական գործընթացներից զերծ պահելու համար կուսակցական անձինք կամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում»,- ասաց Անդրեասյանը։
|

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
