Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Իշխանությունն ունի հստակ սխեմա, որում ներգրավված են անարժեք «կամավորներ»»․ Տիգրան Աբրահամյան

183
Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ., 11:06
«Իշխանությունն ունի հստակ սխեմա, որում ներգրավված են անարժեք «կամավորներ»»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանության ջանքերը՝ խմբագրել սեփական պատմությունն ու խեղաթյուրել ակնհայտ իրողությունները, մեկ նպատակ ունեն՝ կոծկել մեր պետության և քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունները:
Թե այդ նպատակով ո՞ւմ առաջին պլան կբերեն, ո՞վ իշխանությանը ծառայելու և մի քանի կոպեկ աշխատելու համար հայրենիք կդավաճանի, արդեն տեխնիկական հարցեր են:
Իշխանությունն ունի հստակ սխեմա, որում ներգրավված են անարժեք «կամավորներ» և նրանք ըստ իրավիճակի մեր պետականության դեմ ոտնձգությունների քարոզչական-տեղեկատվական ֆոնն են ապահովում»։