«Տասնամյակների ստեղծածը կայծակնային արագությամբ ոչնչացվեց»․ Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը կայծակնային արագությամբ «հնձեց» Ռադիոտան դիմացի ծառերը, ծախսվեցին միլիոններ, որ գրագիտությունից դուրս ջերմասեր լենքորանյան կամ մետաքսե ակացիաներ տնկվեն։ Իհարկե ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը միջոցների ոչ նպատակային ծախս չի տեսնում… Արդյունքում, մեկ տարի հետո, կրկին քանդած փողոց, «ոսկեզօծ» տնկիները չորացել են, բայց ամենում մեղավորը «չար ու նախանձ» ընդդիմությունն է։ Մաշտոցի պողոտայում բոլոր չորացած բույսերը երեք անգամ փոխարինվեցին, կրկին աննկատ, անկախ բարձրաձայնելուց, հիմա հերթը Ալեք Մանուկյանինի դիակ տնկիներինն է։ Հարգելիներս, նման տնկանյութը 1000 դրամ չարժե, քանզի ստանդարտի հետ աղերս չունի։ «Նախկիններն» են մեղավոր, կամ ընդդիմադիրները, պսևդոգիտնականները, անձրևը, ձյունը և կլիման… Կեցցեք, իրավացի եք, երեք տարի «աննախադեպ» աշխատեցիք՝ տասնամյակների ստեղծածը կայծակնային արագությամբ ոչնչացվեց»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48
