Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ գործող նախագահ Սամվել Շահրամանյանը հակված չէ իր թեկնածությունն առաջադրելու, տեղեկացանք, որ Արցախի ներկայացուցչությունում շաբաթներ առաջ խորհրդարանականներին Շահրամանյանն առաջարկել է քննարկել հարմար թեկնածություններ, և եթե կան այդպիսիք, ներկայացնել։ Սակայն մեզ ասացին, որ որևէ խմբակցություն մինչ այս պահը որևէ մեկի թեկնածությունը չի ներկայացրել, ավելին, արցախցի պատգամավորները մտադրված են հանդիպում կազմակերպել նախագահի հետ և առաջադրել նրա թեկնածությունը, այլապես՝ թեկնածուի բացակայության դեպքում ընտրություն չի կայանա։ Իսկ նախագահի լիազորություններն ավատվելուց հետո 7-10-օրյա ժամկետում պետք է ընտրեն նոր նախագահ»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
