«Նոյեմբերի 9-ին Մոսկվայում էի, ասի՝ գնամ, ընկնեմ ում ոտները հնարավոր է, խնդրեմ պատերազմը կանգնեցնենք»․ Ալեն Սիմոնյան
![]() «2020 թվականի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, շատ վատ էր։ Մոսկվայում էինք, ես ու Վալդիմիր Վարդանյանը, ասի՝ գնամ, ընկնեմ ում ոտները հնարավոր է, խնդրեմ, որ պատերազմը կանգնեցնենք ինչ-որ ձևով, որովհետև այդպես շարունակել չէր կարելի։ Ու գնացի հանդիպումներ սկսեցի ունենալ գործընկերների հետ՝ փոխխոսնակի, լրագրողների, ով պատահի, բոլորի հետ․․․ Ամսի 8-ն էր կարծեմ, իմացա, որ արդեն տեքստ կա քննարկվող․․․ Հետո այդ չարաբաստիկ գիշերը․ հեռախոսով նայում էի, «Ազատության» ռեպորտաժն էր՝ կառավարության շենքում, ինչ-որ մեկը գոռում էր՝ Ալենը ո՞ւր ա, գտե՛ք։ Անջատեցի․․․ Հետո զանգում էին հեռախոսիս, սպառնում էին․․․»,- «deep talks»-ի «Խորքային հարցազրույցում» նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Երկիրը կարող էինք կորցնել․․․ Մենք մտածում էինք, որ կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, կարող է հայտարարվի՝ ՀՀ-ն իշխանություն չունի, փորձեն իշխանություն հաստատել, մտեն Հայաստան․ ինչ ասես, կարող էր լինել․․․»,- հավելեց Սիմոնյանը։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
