Իսրայելը ոչնչացրել է Եմենի օդանավակայանը և հարձակվել էներգետիկ օբյեկտների վրա
![]() Իսրայելի պաշտպանության ուժերը հաստատել են, որ հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաքի օդանավակայանին և երկրի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը հարձակումները որակել է՝ որպես Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում հրթիռի ընկնելու միջադեպի պատասխան։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Սանայի գլխավոր օդանավակայանում հութիների ահաբեկչական ենթակառուցվածքներին և ոչնչացրել այն՝ ամբողջությամբ շարքից հանելով օդանավակայանը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ հուսթիների ռեժիմը պարբերաբար օգտագործել է օդանավակայանը զենք և զինյալներ տեղափոխելու համար։ Իսրայելի բանակի հայտարարության մեջ նաև ասվում է, որ նրանք հարձակվել են Եմենում գտնվող մի քանի էլեկտրակայանների վրա։ Մասնավորապես, հաղորդագրություններ են ստացվել Դահբանի կենտրոնական էլեկտրակայանի և Ամրան նահանգում գտնվող ցեմենտի գործարանի վրա հարվածների մասին։ Իսրայելական կողմը պնդում է, որ գործարանն օգտագործվում է հուսթիների կողմից ստորգետնյա թունելներ և այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար։ |

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
13418:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
23614:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
20410:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
18009:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
165Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
168Երեկ, 23:36
