«Չոր ծառերի շրջապատում գյուղատնտեսներ չեն կրթում». Քրիստինա Վարդանյան
![]() ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Գործի բերումով Ագրարային համալսարանում էի, բնականաբար, հարակից այգուն նայեցի։ Վաղուց այսքան չոր ծառ փոքրիկ պուրակում չէի հանդիպել։ Այս ԲՈՒՀ-ի Ագրարային ֆակուլտետի դեկանը, անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտները՝ «Կանաչապատում և …» ՀՈԱԿ-ի փորձագետներն են և գլխավոր դենդրոլոգը։ Դուք կվստահե՞ք Ձեր ծնողի կյանքը մորգում վիրահատող բժիշկին։ Իսկ Երևանը վստահել եք։ Սա վերաբերմունք է մասնագիտությանը և ոլորտին, որին ծառայում ես։ Չոր ծառերի շրջապատում գյուղատնտեսներ չեն կրթում, աչքը սխալին սովորում է։ Կարելի էր չոր ծառերի հատման և գրագետ էտի սեմինարներ կազմակերպել, ուսումնական բազմաթիվ նյութեր պատրաստել և այգում ծրագրեր անել ուսանողների ներգրավմամբ… Մ՞իթե բարդ էր ձմռան ընթացքում կարգի բերել տարածքը, չէ որ 2020-ից ի վեր գլխավոր դենդրոլոգն ու փորձագետները այս կրթօջախից են։ Հրավիրում եմ մեր կողմից բարեկարգված Բժշկական համալսարանի, համալսարանական հիվանդանոցների, հանրակացարանի տարածքներ՝ օբյեկտիվ գնահատելու համար… Մեր համար սկզբունքային էր, որ բժիշկը պետք է կրթվի առողջ միջավայրում և հասկանա անառողջի տարբերությունը։ Կարևոր է՝ ո՞վ է կրթում, ինչպե՞ս և ի՞նչ միջավայրում…»: Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
