«Ամենից շատ խախտումները հեղուկ գազի ոլորտում են». #FIP
![]() Ավտոտրանսպորտի լցակայաններում Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների ամենամյա վիճակագրությունը փաստում է, որ ավտոմեքենաների վառելիքի թերլիցքավորման խնդիրը շարունակում է սուր մնալ։ ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 30-ին՝ լցակայանների պատասխանատվությունը բարձրացնելու և սպառողների իրազեկվածությունն ապահովելու նպատակով, ընդունել էր N 451-Ն որոշումը, որով սահմանվել էր, որ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման համար տնտեսվարողը լցակայանում պետք է փակցնի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակ: Որոշմամբ սահմանվում է ոչ միայն ցուցակի տեղադրման և ապամոնտաժման կարգը, այլ նաև QR կոդի միջոցով ներկայացվող տեղեկատվության պահանջները․ դրա միջոցով սպառողները հնարավորություն ունեն լցակայանից օգտվելիս մուտք գործել համակարգ և ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը և գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: «Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա ամփոփել է նախորդ՝ 2024 թվականին ավտոմեքենաների վառելիքի թերլիցքավորման դեպքերի վիճակագրությունը։ Այսպես, 2024 թվականին հայտնաբերվել է ընդհանուր 31 թերլիցքավորման դեպք, դրանցից 18-ը՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում, 8-ը՝ ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիքի ոլորտում, 5-ը՝ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ)։ Նախորդ տարում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում իրականացվել է որակի վերահսկման 80 ստուգում․ դրանց ընթացքում վերցվել է 196 փորձանմուշ, որոնցից 37-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Իսկ հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում իրականացվել է նմանօրինակ 70 ստուգում․ վերցված 20 փորձանմուշներից ոչ մեկում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։ |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
