«Ձեր հայտարարությունը սխալ էր, զգուշություն եմ պահանջում»․ Տիգրան Ավինյանը՝ Ռոմիկ Մխիթարյանին
![]() «Այս սենյակում նստած մարդիկ գործադիր մարմնի անդամներ են։ Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չի»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հայտարարությանը։ «Պարոն Մխիթարյան ջան, ձեր հայտարարությունը սխալ էր, մենք այդ մասին խոսել ենք»,- ասաց Ավինյանը՝ հավելելով․ «Երևանի քաղաքապետարանը, այո, պաշտոններում ունի կուսակցականներ։ Բայց հիշեցնում եմ, հատկապես վարչական ղեկավարներին, դուք բոլորդ քաղաքապետի ներկայացուցիչներն ենք ձեր վարչական շրջաններում, իմ ներկայացուցիչներն եք։ Մենք կուսակցական կարող ենք լինել շատ երկար ժամանակ, բայց ձեր այսօրվա պաշտոնը ծառայություն է Երևան քաղաքին, ծառայությունը պետք է լինի գերակա: Հայտարարություններում մաքսիմալ զգուշություն եմ պահանջում: Երևանի քաղաքապետը չի կարող զուտ միայն կուսակցական կամ գործընկերային տրամաբանությունից ելնել, տարբեր պատճառներով որևէ մեկը կարող է դուրս գալ աշխատանքից և այլ մեկը ընդունվել աշխատանքի, հուսով եմ՝ դուք ինձ հասկացաք»,- ասաց Ավինյանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
