Սի Ցզինպինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք` Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը
![]() Չինաստանի առաջնորդի պետական այցը Մոսկվա կտևի մայիսի 7-10-ը։ Արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Սի Ցզինպինը Ռուսաստան կժամանի Վլադիմիր Պուտինի հրավերով։ ՉԺՀ նախագահից բացի, Մոսկվայում կայանալիք շքերթին կժամանեն առնվազն 18 այլ երկրների ղեկավարներ։ Իրենց մասնակցությունը հաստատածների թվում են Ալեքսանդր Լուկաշենկոն, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին, Վիետնամի նախագահ Տո Լամը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նույնպես հաստատել են շքերթին մասնակցելու իրենց մտադրությունը։ Սակայն մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ երկուսն էլ հանկարծակի հիվանդացել են։ Ֆիցոն ավելի ուշ ասել է, որ ինքը, միևնույն է, կգա Մոսկվա։ Շքերթին կմասնակցեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Բուրկինա Ֆասոյի, Վենեսուելայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և այլ երկրների առաջնորդները։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
