Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Նիկոլ Փաշինյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

202
Երկուշաբթի, 28 ապրիլի, 2025 թ., 18:36
Նիկոլ Փաշինյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից: