«465 000 դրամի փոշիացում». Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում՝ վերջին 30 տարվա մեջ, քաղաքային կանաչապատման ոլորտում այս ծավալի գումարներ երբեք չեն ծախսվել, բայց ցավալին այն է, որ աստղաբաշխական գներով ձեռք բերված «ոսկեզօծ» տնկանյութը՝ մասնագիտական գնահատմամբ, ի սկզբանե հաշմանդամ կամ դիակներ են։ Օրերս, Սայաթ-Նովա պողոտայի երկայնքով, ինչպես և 2024-ին Մաշտոցում «ծառհանուկ-ծառփոխուկ» փայլուն ծրագիրն էր։ Նկարում՝ 3 դիակ, հատը 155 000 դրամ, այսինքն 465 000 դրամի փոշիացում… 0 պատասխանատու, 0 պատիժ, փաստացի, յուրայինների համար ամենաթողություն է։ Այնքան անգրագետ լինես, որ միլիոնների փակ արմատային համակարգով բույսեր գնես և փողոցի երկայնքով չորացնե՞ս… Պետրոս Ղազարյանի եթերում այս չորացած ոսկե «ցախավելները» զցույց տվող չկա՞, «նախկինների» մասին կեղծիքով լի մոնոներկայացման վարպետներ… Ի դեպ, վերջին նկարում «նախկինների» 2021-ին տնկած անվճար, քաղաքային տնկարանի բարդիներն են, որ արդեն ծառ են դարձել…»: Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48
