Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալակիր
![]() Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլում, որը կայացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Նժույգ թափերի վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալին: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում հաղթողի կոչմանն արժանացել է նաև մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ հավասարը չունենալով օղակների վարժությունում: Ավետիսյանը եզրափակչում 14.466 միավոր է հավաքել և դարձել ոսկե մեդալակիր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 7-րդ տեղն է զբաղեցրել: Նշենք՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը վաղը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի՝ հենացատկի վարժության եզրափակչում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
