Իրանական նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
![]() Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 750-ի,14 մարդ զոհվել է։ Tasnim-ը հայտնել էր, որ նավահանգստում վառելիքի բաք է պայթել։ Սակայն Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխման ընկերությունը հայտարարել է, որ պայթյունը կապված չէ նավթավերամշակման գործարանների, վառելիքի բաքերի, բաշխման կայանների կամ նավթատարների հետ։ Իրանի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության խոսնակ Հոսեյն Զաֆարին ասել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ վթարը տեղի է ունեցել դյուրավառ և քիմիական նյութեր պարունակող տարայի պայթյունի կամ հրդեհի հետևանքով։ Tasnim-ի փոխանցմամբ՝ պայթյունի ալիքն այնքան ուժեղ է եղել, որ ամբողջությամբ ոչնչացրել է մոտակայքում գտնվող վարչական շենքն ու բազմաթիվ մեքենաներ։ Նավահանգստում հրդեհը շարունակվում է։ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի նահանգապետ Ահմադ Պույաֆարը հայտարարել է, որ դպրոցները փակ կլինեն ապրիլի 27-ին՝ օդի աղտոտվածության պատճառով։ |

Ծեծի ենթարկվածը Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է
159Երեկ, 16:36
«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան
215Երեկ, 15:42
3 մահ՝ մի քանի վայրկյանում (տեսանյութ)
229Երեկ, 15:40
Կիևը հրթիռակոծվել է (տեսանյութ)
245Երեկ, 14:23
Թուրքական ընկերության նավը ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել
206Երեկ, 14:05
Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
23320.08.2026, 23:42
