Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Հայրենասեր լինելուց ավելի լինենք հայրենատեր». Արցախի թեմի առաջնորդ

207
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 19:42
«Հայրենասեր լինելուց ավելի լինենք հայրենատեր». Արցախի թեմի առաջնորդ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սովորենք մեր սխալներից և միշտ արթուն լինենք։
Լինենք միակամ և միասիրտ ազգային բոլոր հարցերում, հայրենասեր լինելուց ավելի լինենք հայրենատեր, համախմբվենք մեր դարավոր հոգևոր արժեհամակարգի շուրջ և կառուցենք ամուր պետություն։ Դարձյալ Սուրբ Գիրքն է մեզ ասում, որ եթե մենք հավատարիմ լինենք այս քչի մեջ, Աստված ավելին կտա մեզ։

Ուստի, մշտապես լսելով մեր նահատակների ձայնը՝ մենք պետք է մեր անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից, պետք է նախ սիրենք իրար, ապա նաև մեր երկիրը, և այս պարագային հաղթանակը իրեն շատ սպասել չի տա։

Հիշատակն Արդարոց օրհնությամբ եղիցի»: