«Մեր ժողովրդի միակ ու ճշմարիտ բարեկամը Հայաստան-Սփյուռք գործակցությունն է». Արամ Ա
![]() Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․ «Զիջողական քաղաքականությանը նաև չափազանցված զգուշավորություն միախառնելով պարզապես մեր իրավունքները կկորցնենք և և Հայաստանի անկախությունը կնսեմացնենք։ Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությունը ամուր հիմքը կկազմի մեր պահանջատիրական պայքարի։ Դժբախտաբար չկարողացան ընդհանրապես հայ ժողովրդին հուզող և հատկապես Հայ Դատի հետապնդման աշխատանքների գծով համահայկական մտածողություն ու ռազմավարություն զարգացնել այնպիսի կերպով, որ հայ ժողովրդի երկու բևեռների՝ Հայաստանի ու Սփյուռքի մոտեցումները ներդաշնակվեն ներհայեցողությամբ: Քաղաքական ու իրավական տարածքները հարկ է դարձնել կիզակետը մեր պահանջատիրության։ Անցնող տասամյակներում ակադեմական ու քարոզչական ոլորտներում հսկա աշխատանք է կատարվել, հարկ է շարունակել նույն աշխատանքը, սակայն դրան առընթեր անհրաժեշտ որ քաղաքական ու իրավական տարածքները դառնան կիզակետը մեր պահանջատիրական պայքարի՝ քայլ պահելով ներկա աշխարհի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթի հետ: Եվ վերջապես, հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է: Ազգերի դարավոր պատմությունը ցույց է տալիս, թե քաղաքականությունը մնայուն ու իրավ բարեկամ չունի, իրավ ու մնայուն բարեկամը շահն է: Այսօր մենք փաստորեն, բարեկամ չունենք, մեր ժողովրդին միակ ու ճշմարիտ բարեկամը ինքն է, իր զավակների համախմբումն է, Հայաստան-Սփյուռք գործակցությունն է: Պետք է լսեն Հայաստանի պետական պատասխանատուները, մեր ժողովրդի զավակները, մեր կազմակերպություններն ամեն տեղ: Կնդրադառնա՞նք արդյոք, որ մենք սկսել ենք իրարից հեռանալ, խաբուսիկ երևույթներով չտարվենք, ներհայաստանյան, ներսփյուռքյան, ներկուսակցական, ներհամայնքային ճեղքերի բազմացումը սկսել է է տկարացնել մեր հավաքական հավատքը ու ջլատել մեր հավաքական վճռականությունը։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
