Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե խաղաղության ես գնում նվաստացման գնով, ստանում ես և՛ նվաստացում, և՛ պատերազմ»․ Արա Զոհրաբյան

175
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 16:24
«Եթե խաղաղության ես գնում նվաստացման գնով, ստանում ես և՛ նվաստացում, և՛ պատերազմ»․ Արա Զոհրաբյան

«Որևէ ազգի հաղթելու համար, նախ և առաջ դու պետք է իրեն հաղթես ներսից, պետք է իր կամքն ընկճես։ Այսօր մեր երկրի ներսի քարոզչությունը՝ հակաարցախյան տրամնադրություններ ստեղծելը, թշնամասիրության քարոզչությունը, ընդ որում այն թշնամու, որը չի զղջացել իր արածի՝ Ցեղասպանության համար, ջարդում է ազգին և թշնամու համար գայթակղիչ հարձակման թիրախ դարձնում»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս իրողությունները տանելու են պատերազմի, «որովհետև պարզ ճշմարտություն կա՝ եթե խաղաղության ես գնում նվաստացման գնով, ստանում ես և՛ նվաստացում, և՛ պատերազմ»։

«Եթե խաղաղության ես գնում նվաստացման գնով, ստանում ես և՛ նվաստացում, և՛ պատերազմ»․ Արա Զոհրաբյան