Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Տեսել եմ նախագահների գերեվարումը․ հետագայում կանդրադառնամ»․ Սամվել Շահրամանյան

221
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 14:18
«Տեսել եմ նախագահների գերեվարումը․ հետագայում կանդրադառնամ»․ Սամվել Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքն Արցախից ամենավերջինն է դուրս եկել, տեսել է, թե ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին։

«Հետագայում մանրամասն կանդրադառնանք, մենք թաքցնելու բան չունենք, այս պահին կան գործընթացներ, որոնց չենք ուզում խոչընդոտել, վնասել մեր հայտարարություններով։ Դրանով է պայմանավորված մեր զսպվածությունը»,- ասաց Շահրամանյանը՝ մանրամասներ չպատմելով։

Շահրամանյանը հայտնեց նաև, որ հստակ որոշում չունի՝ արդյո՞ք առաջադրվելու է Արցախի նախագահի պաշտոնի համար։

«Տեսել եմ նախագահների գերեվարումը․ հետագայում կանդրադառնամ»․ Սամվել Շահրամանյան