Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ներքո տեսնում են հայերի բնաջնջում»․ Արման Աբովյան

161
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 14:30
«Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ներքո տեսնում են հայերի բնաջնջում»․ Արման Աբովյան

«Ես հասկանում եմ, որ գոյություն ունի իշխանական տեսլական՝ գնալ և բարելավել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Բայց մենք պետք է հստակ և պարզ ֆիքսենք, որ Թուրքիան և Ադրբեջանը բարելավման և խաղաղության ներքո տեսնում են արևմտյան Ադրբեջան և հայերի բնաջնջում»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ Ըստ նրա՝ միգուցե հայտնվեն մարդիկ, ովքեր տեղեկատվական տեռորից խելագարված որոշեն և ասեն՝ դե լավ, եկեք մոռանանք Ցեղասպանության պահանջատիրությունը, որ Արցախում կոտորած էր, որ ՀՀ տարածքները օկուպացված են․ «այդ ամեն ինչը կարող եք մոռանալ, բայց թուրքը դա չի մոռանալու, որ մեր ու մանուկ մորթել է, բայց անպատիժ է մնացել»։

«Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ներքո տեսնում են հայերի բնաջնջում»․ Արման Աբովյան