Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրական Հայաստանն այն է, որը ենթարկվում է Թուրքիային»․ Ավետիք Չալաբյան

146
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 13:18
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրական Հայաստանն այն է, որը ենթարկվում է Թուրքիային»․ Ավետիք Չալաբյան

«Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ Իրական Հայաստանն այն Հայաստանն է, որը ենթարկվում է Թուրքիային»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով «իրական Հայաստան» թեզին։ Նա նշել է, որ Փաշինյանը միշտ դոզավորված է մատուցում ճշմարտությունը՝ սկզբից սկսելով ստից։ «Փաշինյանի վերջնախաղը 5 տարի հետո հետևյալն է՝ հայերը պետք է իսլամ ընդունեն, թուրքերեն խոսեն, որպեսզի կարողանան այս տարածաշրջանում ապրել։ Եթե մենք նրան չկանգնեցնենք, դրան ենք հասնելու»,- ընդգծել է Չալաբյանը՝ հավելելով, որ մեր այս փոքր պետությունը պետք է դառնա անառիկ ամրոց, որպեսզի չլուծվենք քրդական և թուրքական մեծամասնության մեջ։

«Փաշինյանի վերջնախաղն է՝ հայերը պետք է իսլամ ընդունեն, թուրքերեն խոսեն, որ կարողանան այստեղ ապրել»․ Ավետիք Չալաբյան