«Անգամ ամենավատ երազում չէի պատկերացնի, որ հասնելու ենք այս վիճակին»․ Արթուր Վանեցյան
![]() «Իշխանություններն իրենց կեղծ թեզերով, թուրքադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով փորձում են Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել մեր օրակարգից։ Փաշինյանն ավելի եռանդով սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով նախկինում էլ հասկացել է, որ երկիրը գնալու է այն ճանապարհով, որով գնացել է․ «Սակայն ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ հասնելու ենք այս վիճակին»,- ասաց Վանեցյանը՝ նշելով, որ 2019 թվականից պայքարում է Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ «Իսկ ինչու չի ստացվում, քանի որ իրենց իշխանությունը պահելու համար ցանկացած քայլի դիմում են։ Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը, վայելում են իշխանությունը, ոչ թե ծառայում են ժողովրդին։ Իրենց համար իշխանության կորուստը հավասար է «մահվան», բայց դա չպետք է հուսահատեցնի, պայքարելու ենք»,- ասաց Վանեցյանը՝ նշելով, որ ընտրություններով հնարավոր է ազատվել այս իշխանություններից։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
