Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Հայասպան անիվը պետք է կանգնեցվի ու հետ շրջվի»․ Տիգրան Քոչարյան

196
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 18:06
«Հայասպան անիվը պետք է կանգնեցվի ու հետ շրջվի»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն չորրորդ ապրիլի 24-ն է, որ մտքերս ու էմոցիաներս ուրիշ տեղ են։ Մեր ցեղասպան եղած ու սրբացած նահատակների հոգիների առջև ամաչում եմ։
Ու ոչ մի բան հետս չեմ կարողանում անել։ Բարձրանում եմ հուշահամալիր, վերևից նայում Երևանիս ու հասկանում եմ, որ Շուշիս եմ ուզում։ Ուզում եմ ոտ-ոտ, ինչպես առաջ, բարձունքից իջնեմ ու հայտնվեմ Ստեփանակերտում:
Արցախս սարքեցին երկրորդ Մասիս սար։ Այսքան մոտ, ու այսքան հեռու։ Որ էլի նայենք, հիշենք ու պահանջենք։ Մեկնենք ձեռքը ու չկարողանանք դիպչել: Այս հայասպան անիվը պետք է կանգնեցվի ու հետ շրջվի, որ վաղը Երևանը հեռվից չկարոտենք»։

«Հայասպան անիվը պետք է կանգնեցվի ու հետ շրջվի, որ վաղը Երևանը հեռվից չկարոտենք»․
Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան