Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Իրենց համար ընդունելին Ցեղասպանության հարցը օրակարգից հանելն է»․ Տիգրան Աբրահամյան

163
Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 11:42
«Իրենց համար ընդունելին Ցեղասպանության հարցը օրակարգից հանելն է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցեղասպանության զոհերի հիշատակման այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչը առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին, իր խոսնակի շուրթերով հնչեցնելով՝ հարևան պետության դրոշ այրելը սադրիչ և հրահրող գործելակերպ է, անպատասխանատու ու անընդունելի:
Իշխանության համար ընդունելին արտաքին քաղաքական օրակարգից Ցեղասպանության հարցը հանելն է, պատասխանատվությունը՝ թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարումը:
Ինչ վերաբերվում է սադրանքներին և հրահրումներին, ապա այդ գործելաոճը դաջված է փաշինյանի սիրելի գործընկերների՝ թուրք ու ադրբեջանցի ճակատին, որոնց ցեղասպան վարքը դրսևորվել է 110 առաջ՝ Արևմտյան Հայաստանում, 37 տարի առաջ՝ Բաքվում, Սումգայիթում և Գանձակում, 2 տարի առաջ էլ՝ Արցախում»: