«Զարկելու համար ուժ է պետք․ մենք միայն միասնությամբ կարող ենք հզորանալ»․ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
![]() «Այս տարիներին աշխարհից պահանջել ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ոչ թե փարատելու համար մեր ցավը և մեր կորուստը միայն, այլ դատապարտելու Ցեղասպանությունը, որ ուրիշների կողմից այլևս նման ոճրագործություն չկրկնվի»,- Ծիծեռնակաբերդում Տերունական աղոթքից հետո ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ «Մենք չենք կարող մեր հիշողությունը նվիրաբերել Մամոնային, չենք կարող մեր պատմությունը դնել՝ հաճոյանալու ընծայարանին, մենք չենք կարող մեր նախնյաց հիշատակը չպահել»,- հայտարարեց Սրբազանը՝ հավելելով՝ եթե գնանք Ցեղասպանությունն ուրանալու ճանապարհով, ի՞նչ պատասխան պետք է տանք Ցեղասպանությունը ճանաչած տասնյակ պետություններին և ցեղասպանվածների իրավունքները պաշտպանած մեծ հումանիստներին։ «Կարդացի կարգախոսը՝ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»։ Մինչև զարկելը, հարկավոր է զորանալ, տոկալ դրա համար, որպեսզի հալածողին մեկ զարկով կարողանաս հաղթել, զարկելու համար ուժ է պետք․ մենք միայն միասնությամբ կարող ենք հզորանալ․․․ Կարևոր է թույլ չտալ թշնամուն իրագործել իր փայփայած նպատակները՝ Հայաստան առանց հայի, Հայաստան առանց պատմության և Հարավային Կովկասն առանց Հայաստանի»,- ընդգծեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
