Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Հայոց Մեծ եղեռնն իրականում սկսվեց 1914 թ-ի օգոստոսի 1-ին». Մհեր Հակոբյան

188
Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 18:06
«Հայոց Մեծ եղեռնն իրականում սկսվեց 1914 թ-ի օգոստոսի 1-ին». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատմաբան Ստեփան Պողոսյանը բավական փաստարկված տեսակետ է առաջ քաշում, համաձայն որի Հայոց Մեծ եղեռնը իրականում սկսվեց 1914 թ-ի օգոստոսի 1-ին՝ 17-ից 55 տարեկան հայերի զորակոչով, որը հավասարազոր էր փաստական ձերբակալության, ժողովրդի՝ զենք կրելու ընդունակ մասի լիակատար մեկուսացման և ոչնչացման:
Դրանից հետո էլ թուրքերը Պարսկահայքում, Բայազետում, Արդահանում, Արդվինում և այլուր ոչնչացրին ևս մոտ 200.000 հայերի:
Այսպիսով՝ ապրիլի 24-ն իրականում ոչ թե Հայոց Մեծ եղեռնի սկիզբն է, այլ՝ այն խորհրդանշող ամսաթիվը»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան