Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու համար անհրաժեշտ է ֆրանսիական անձնագիր ունեցող արցախցի»․ Էրիկ Բեգլարյան

145
Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 16:30
«Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու համար անհրաժեշտ է ֆրանսիական անձնագիր ունեցող արցախցի»․ Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով մեր հայրենակիցները ստիպված են եղել բռնի կերպով լքել իրենց տները և տեղահանվել Արցախից։ Այս ծանր և անարդար իրավիճակում անհրաժեշտ է, որ միջազգային դատական ատյաններում կարողանանք բարձրացնել մեր ձայնը և ներկայացնել ճշմարտությունը՝ հիմք ընդունելով մարդու իրավունքների խախտումները։
Այդ նպատակով մենք պատրաստվում ենք դիմել Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ հայցով։ Այս գործընթացի համար մեզ անհրաժեշտ է գտնել այնպիսի արցախցու, ով բռնի տեղահանվել է Արցախից Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով և այս պահին ունի Ֆրանսիական անձնագիր։ Նման անձը կարևոր դերակատարում կունենա գործի շրջանակներում՝ որպես հիմնական դիմող։
Խնդրում ենք հնարավորինս լայն տարածել այս տեղեկատվությունը՝ հարազատների, բարեկամների, համայնքի շրջանակում, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ գտնել համապատասխան անձին։ Ադրբեջանը պետք է ճանաչվի որպես ագրեսոր, և դա հնարավոր է միայն, եթե միասին կարողանանք փաստերով ներկայացնել իրականությունը իրավական դաշտում։
Անգին լուր է նաև այն, որ Ֆրանսիայում իմ գործընկերները պատրաստակամ են անվճար ապահովել այս գործընթացի իրավաբանական աջակցությունը։ Սա ազգանպաստ, պատմական գործ է, և յուրաքանչյուր մասնակցություն կարող է վճռորոշ լինել։
Արցախի ճշմարտությունը պետք է լսելի դառնա ամբողջ աշխարհում»։

ն
Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան