««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ որոշումը ծաղր է իրավաբանության նկատմամբ»․ Տիգրան Աթանեսյան
![]() Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանադրական դատարանի կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ կայացված որոշումը, իմ խորին համոզմամբ, պարզապես ծաղր է իրավաբանության նկատմամբ: Չէր կարելի ավելին սպասել մի հիմնարկից, որը ձևավորվել է արդբեջանաթուրքական իշխանության կողմից՝ 2020 թվականի սահմանադրական հեղաշրջման արդյունքում: Որոշման տեքստը կարդալիս պարզ են դառնում Դիմող կողմի հիմնավորված և տրամաբանված փաստարկները՝ մի կողմից, և Սահմանադրական դատարանի, բառիս բուն իմաստով, խղճուկ աճպարարությունները՝ մյուս կողմից: Ինչ վերաբերում է իմ որոշ կոլեգաների արտահայտած զգուշավոր դրական կարծիքներին, ապա պետք է ասել, որ Սահմանադրական դատարանի այն, իբր թե նորմալ, մեկնաբանությունը, որ բռնագանձման առարկա կարող են լինել կա՛մ հանցանքի հետ կապ ունեցող գույքերը, կա՛մ էլ միայն անձի պաշտոնը ստանձնելուց հետո ձեռքբերված գույքերը, ապա դրանք որևէ էական և լուրջ ազդեցոթյուն գործընթացների վրա չեն ունենալու: Իրականում այդ օրենքը և դրա կիրառմամբ զբաղվող անձինք որևէ աղերս չունեն թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի հետ, թե՛ որևէ այլ, արդարացի նպատակի հետ: Թե՛ օրենքը, թե՛ դրա կիրառողները ընդամենը կապիտուլյանտի ձեռքում քաղաքական գործիքներ են՝ պոպուլիզմով զբաղվելու համար, կամ, ինչը շատ ավելի կարևոր է, քաղաքական որոշ օպոնենտների ճնշելու և/կամ սեփականությունը վերաբաշխելու համար: Աղբյուրը` Տիգրան Աթանեսյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
