Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Մարդկանց «արա»-ով դիմողն իրավունք չունի բարեկրթության դասեր տալ»․ Նարեկ Գալստյան

212
Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 15:30
«Մարդկանց «արա»-ով դիմողն իրավունք չունի բարեկրթության դասեր տալ»․ Նարեկ Գալստյան

Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում էսթետիզմի կոչով հանդես եկավ՝ չի կարելի երեխային հայհոյանք սովորեցնել, չի կարելի վատ բարքերով օրինակ ծառայել և այլն, և այլն...
Թվում է՝ ինչ կա, երկրի ղեկավարը մարդկանց բարեկրթություն, դաստիարակություն է քարոզում, չէ՞ որ մենք ազգովի անկիրթ ենք, հազարավոր տարիներ սպասել ենք «Կրթվելը նորաձև է» շարժմանը, որ վերջապես մի քիչ ժամանակակից ու զարգացած դառնանք։
Սա, իհարկե, սարկազմ է։ Ուրեմն հայ ժողովրդին կրթելու, քարոզ կարդալու իրավունք ունի մեկը, որն օժտված է նույն այդ արժանիքներով։ Դո՞ւ չէիր հայտարարում, թե ընդդիմությանը բռնելու ես, «շինես», դու չէի՞ր, որ մարդկանց «ասֆալտներին փռելու ու բորդյուր լիզեցնելու» կոչերով էիր հանդես գալիս, քեզ չե՞ն պատկանում «շնաբարո դուրսպրծուկներն» ու այլ էպիտետներ, որոնք իբրև հանրային խոսք օգտագործելու համար ցանկացած դաստիարակված մարդ վատ կզգար։ Մարդկանց «արա»-ով դիմող, ԱԺ ամբիոնում շամանական շարժումներ անող մեկն իրավունք չունի մյուսին բարեկրթության դասեր տալ»։

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան