Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ցեղասպանության ճանաչման հարցն ավելի արդիական է, քան երբևէ»․ Արման Աբովյան

190
Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 15:18
«Ցեղասպանության ճանաչման հարցն ավելի արդիական է, քան երբևէ»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարելի է երկար խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու նպատակահարմարության մասին։
Կարելի է բերել բազմաթիվ փաստարկներ, գիտական, պատմական, քաղաքական բնույթի ապացույցներ։ Այս ամենը կարելի է և պետք է անել։
Իսկ կարելի է ուղղակի թերթել թուրք-ադրբեջանական մամուլում վերջին քսանչորս ժամվա ընթացքում զետեղված նյութերը կամ լսել ալիևի կամ էրդողանի վերջին հայտարարությունները և հասկանալ, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցն ավելի արդիական է, քան երբևէ, որովհետև թուրք ցեղասպանը ոչ մի միլիմետր չի փոխվել մեզ սպանելու իր վճռականության մեջ։
Այստեղից հետևություն, եթե «յան» ազգանունով մարդկանցից մեկը ձեզ ասի, թե «դա վաղուց էր և ընդհանրապես պետք է նայել ապագային՝ առանց հաշվի առնելու միլիոնավոր գազանաբար պատռված հայերին», ապա իմացեք, որ ձեր առջև կանգնած է տականք և դավաճան, որն այժմ, այս պահին գիտակցաբար, թե ոչ (դա կարևոր չէ) ձեր երեխայի ձեռքերն է բռնել, որպեսզի թուրքի համար ավելի հարմար լինի կտրել Ձեր բալիկի գլուխը»։

Աղբյուրը`   Արման Աբովյան