Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Մեր աչքը վախեցած չէ»․ Ժաննա Անդրեասյան

219
Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 14:24
«Մեր աչքը վախեցած չէ»․ Ժաննա Անդրեասյան

«Պետությունն ի սկզբանե համերգի կազմակերպչական գործին մասնակցություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստանում սպասվող համերգին։

«Մեր քաղաքականությունն է՝ խրախուսել միջազգային աստղերի հյուրախաղերը Հայաստանում, որոնք օգնում են, որ Հայաստանն այդ ուղղությամբ դառնա գրավիչ հարթակ։ Պետությունն աջակցող քաղաքականություն պետք է վարի այդ ուղղությամբ, բայց այս կոնկրետ դեպքով ես որևէ մեկնաբանություն չունեմ»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ իրենց աչքը Սնուփ Դոգի չկայացած համերգից հետո վախեցած է, նախարարը նշեց․ «Մեր աչքը վախեցած չի ընդհանրապես։ Եթե խոսում ենք որպես պետական մարմնի քաղաքականություն, մենք շարունակում ենք մեր դիրքորոշումը պահել նույնը և մենք շարունակում ենք մնալ աջակցող նման ծրագրերին»։

Անդրեասյանը հայտնեց նաև, որ Սնուփ Դոգի չկայացած հարմերգի համար վճարված գումարները դեռ չեն վերադարձվել։

Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը