Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը նվազում է հալչող այսբերգի նման»․ Ոսկան Սարգսյան

159
Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 17:30
«Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը նվազում է հալչող այսբերգի նման»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը նվազում է հալչող այսբերգի նման։ ԱԺ հերթական կսմ արտահերթ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն, ինչպես նաև որևէ քաղաքական ուժ, մեծամասնություն չի ունենալու, խորհրդարան անցած որևէ ուժ կոալիցիա չի կազմելու բոլոր ոլորտներում ձախողված ՔՊ-ի հետ, ինչպես դա եղավ Գյումրիում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանից հեռանալու է անգլիական ձևով, առանց զգուշացնելու, առանց հրաժեշտ տալու, ինչպես դա արեց հայկական չեղած անձնագրով ՀՀ նախագահ գործուղված, մանուկներին պաղպաղակ բաժանող, Ադրբեջանի նավթատարներին ու գազատարներին չխփելու կոչ արած Արմեն Սարգսյանը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան