Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Ժաննա Անդրեասյանը՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանն Իսահակյանի անունով փոխելու մասին

221
Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 14:18
Ժաննա Անդրեասյանը՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանն Իսահակյանի անունով փոխելու մասին

«Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քննարկման ժամանակ առաջարկ բարձրացվեց, որ գուցե, հաշվի առնելով, որ հոբելյանական տարի է, հարևանությամբ էլ Իսահակյանի արձանն է տեղադրված, քաղաքապետարանը հարցը քննարկի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով մետրոյի «Երիտասարդական» կայարանը գրողի անունով կոչելու մասին հարցին։ «Ըստ սահմանված ընթացակարգի՝ առաջարկը ներկայացվել է քաղաքապետարան։ Կարծում եմ՝ դա ավագանու որոշման տիրույթում է։ Առաջարկ է հնչել, բնականաբար այն պետք է ներկայացվեր համապատասխան քննարկման։ Մենք նաև սպասում ենք, որպեսզի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկի գրողի արձանը տեսանելի դարձնելու համար»,- ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը