«Հայաստանում կա խտրականություն և բռնություն կանանց նկատմամբ»․ Արարատ Միրզոյան
![]() «Վաղուց ժամանակն է, որ մենք պետք է շատ բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանում կա խտրականություն կանանց նկատմամբ և, ավելին ասեմ, ՀՀ-ում կա բռնություն կանանց նկատմամբ, կա ընտանեկան բռնություն»,- Կառավարության նիստում «Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Սովորաբար ընդունված է ասել, որ դա կա մարզերում, բայց դա կա նաև Երևանում։ Սա այն դեպքերից է, որ սեղանների շուրջ ընդունված է ճոռոմ բառեր ասել և կենացներ խմել, օրինակ, այս դեպքում, կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ։ Մենք պետք է անողոք պայքար մղենք ընտանեկան բռնության դեմ և հստակ գործիքներ մշակենք»,- ասաց Միրզոյնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ֆիզիկական ներազդեցության բացակայությունը դեռևս չի նշանակում բռնության բացակայություն․ «Այն, որ կա բռնության միջավայր, ակնհայտ է։ Ընդհանուր առմամբ երկրում կա բռնության միջավայր»,- նշեց Փաշինյանը։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
